Մերկելն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը:
ԱնգելաՄերկելը նշել է, որ Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանից Ադրբեջան է մեկնել օգոստոսի 26-ին: Բաքվում կայացել են Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցությունները, որոնց հաջորդել են ընդլայնված կազմով քննարկումները:
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի համատեղ ասուլիսի ընթացքում կանցլերը հայտարարել էր, որ Գերմանիան Մինսկի խմբի անդամ է , և կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին:
Մերկելն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը եղել է ԼՂ հակամարտության կարգավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը:
Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով: