Լրահոս

25.08.2018 21:01


ԱՄՆ դեսպանատան մոտ «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրական սյանը

ԱՄՆ դեսպանատան մոտ «ԳԱԶել»-ը բախվել  է էլեկտրական սյանը

Օգոստոսի 25-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Լ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ուղևորները՝ Պ. Գ.-ը (1995թ.), Ա. Ս.-ը (2004թ.) և Հ. Դ.-ը (2005թ.) համապատասխանաբար հոսպիտալացվել են «Աստղիկ» և «Սրբ. Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը