Աշխարհ

26.08.2018 16:41


Երկրաշարժ Իրանի տարածքում. կա 2 զոհ (լրացված)

Երկրաշարժ Իրանի տարածքում.  կա 2 զոհ (լրացված)

Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ իրանական «IRNA» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, տուժել է ավելի քան 100 մարդ:

***

Օգոստոսի 26-ի լույս գիշերը Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 250-ի է հասել, զոհերի թիվը՝ 2-ի:

Այս խորագրի վերջին նյութերը