«Իբիցա» հյուրանոցի մոտ ավտոմեքենա է այրվել․ կա զոհ
Օգոստոսի 26-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Mercedes C class» մակնիշի դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:09-ին, մարվել՝ 01:12-ին:
Այրվել են ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածն՝ ամբողջությամբ. ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի (ինքնությունը չի հաջողվել պարզել) դին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել դին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: