Գեղարքունիքում սեփական տանը հայտնաբերվել է Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի կախված դին
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարները կժամանեին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ ննջասենյակից դեպի լոգարան տանող հատվածում հայտնաբերել են տանտիրոջ՝ 38-ամյա Նաիրի Մովսեսյանի՝ երկաթե խողովակից կախված դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ահազանգողը եղել է Ն. Մովսեսյանի կինը: Ն. Մովսեսյանը աշխատում էր Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում՝ որպես տնօրեն, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա՝ տղա և աղջիկ:
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։