Աշխարհ

27.08.2018 10:55


Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունում:

«Այցը կկայանա օգոստոսի 30-ին: Դա կլինի վարչապետի պաշտոնական այցը»,-ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Վրաստանի կառավարության ղեկավարի այցի այլ մանրամասներ, ինչպես նաեւ օրակարգը, չեն ճշտվում:

Ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից մեկն Է: Անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել Է մոտավորապես 882 մլն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը