Ուժի մեջ է մտել ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների առաջին մասը
Օգոստոսի 27-ին ուժի մեջ են մտել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք կապված են մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը ՌԴ-ին մեղսագրվող մասնակցության հետ: Պետդեպարտամենտում համոզված են, որ Ռուսաստանն այդ կերպ խախտել Է Քիմիական եւ կենսաբանական զենքի նկատմամբ հսկողության եւ դրա ռազմական կիրառման արգելման մասին 1991 թվականի ամերիկյան օրենքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես օգոստոսի 8-ին հայտնել Էին Պեդեպարտամենտում, պատժամիջոցների առաջին մասը վերաբերում Ռուսաստանին երկակի նշանակության արտադրանքի մատակարարման, ՌԴ ամեն տեսակ «զգայուն» ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, որոնք կապված են ԱՄՆ-ի ազգային անվտանգության ոլորտի հետ, ինչպես նաեւ Էլեկտրոնիկայի, նավթի-գազի բնագավառի տեխնոլոգիաների մատկարարումների արգելմանը:
Դրա հետ մեկտեղ օրենքը նախատեսում Է նաեւ մոտավորապես երեք ամիս անց շատ ավելի լուրջ պատժամիջոցների կիրառման սպառնալիք: Սահմանափակիչ միջոցների երկրորդ մասը նախատեսում Է երկկողմ դիվանագետական հարաբերությունների մակարդակի իջեցում կամ նույնիսկ դրանց լիակատար դադարեցում, փաստորեն Ռուսաստան բոլոր ամերիկյան ապրանքների արտահանման արգելք, բացառությամբ պարենամթերքի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների կողմից ռուսական ապրանքների ներմուծման արգելք, ներառյալ նավթն ու նավթամեթերքը, ԱՄՆ-ում ցանկացած այն ավիաընկերության ինքնաթիռների վայրԷջքի արգելում, որը վերահսկում Է Ռուսաստանի կառավարությունը, Վաշինգտոնի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպությունների գծով Մոսկվային տրամադրվող վարկերի արգելափակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: