Լրահոս

27.08.2018 11:53


«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և նրանց կողմնակիցներն այսօր ցանկանում են մուտք գործել Ամուլսարի հանքավայրի տարածք (լուսանկար)

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և նրանց կողմնակիցներն այսօր ցանկանում են մուտք գործել Ամուլսարի հանքավայրի տարածք (լուսանկար)

Արդեն տևական ժամանակ է՝ մի խումբ անձինք ապօրինի շրջափակել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը՝ հարյուրավոր մարդկանց զրկելով օրինական աշխատանքի իրավունքից։ Գրեթե երկու ամիս մի քանի տասնյակ ցուցարարների և նրանց հովանավորների պատանդը դարձած շրջակա համայնքներից ու այլ մարզերից աշխատակիցները և նրանց կողմնակիցները այսօր սեփական նախաձեռնությամբ հավաքվել են Ամուլսարի ծրագիր տանող հիմնական մուտքերից մեկի մոտ և ցանկություն ունեն մուտք գործել իրենց օրինական աշխատավայր։

Մի քանի տասնյակ ցուցարարներ դեռևս փակ են պահում ճանապարհը։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հնարավոր սադրանքներից ու ընդհարումներից, և իրավապահ մարմիններին՝ ապահովել աշխատակիցների անվտանգությունն ու կանխարգելել բախումները։

Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը