Վայոց Ձորում առաջացած խոշոր հրդեհը սկսվել է դատախազին պատկանող ռեստորանային համալիրի հարակից տարածքից
Օգոստոսի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով մոտ 20 հեկտար տարածությունում կրակը գրեթե ոչնչացրել էր մեծ թվով ծառեր ու խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակը բռնկվել է «Վիկտորիա» ռեստորանային համալիրի հարակից տարածքում՝ չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակից:Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մուշեղյանը սուրճ եփելու նպատակով կրակ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նրան պատկանող հողատարածքում և այն տարածվել է Զառիթափ վարչական շրջանին պատկանող «ԲՆԱ» կոչվող տարածք, ինչի հետևանքով էլ այրվել է չոր խոտածածկն ու գիհի և այլ ծառատեսակներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Վիկտորիա» ռեստորանային համալիրը պատկանում է Վայոց Ձորի մարզի դատախազներից մեկին և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին:
Վայոց Ձորում առաջացած խոշոր հրդեհը սկսվել է դատախազին պատկանող ռեստորանային համալիրի հարակից տարածքից
Օգոստոսի 25-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով մոտ 20 հեկտար տարածությունում կրակը գրեթե ոչնչացրել էր մեծ թվով ծառեր ու խոտածածկ տարածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները պարզել են, որ կրակը բռնկվել է «Վիկտորիա» ռեստորանային համալիրի հարակից տարածքում՝ չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակից: Պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մուշեղյանը սուրճ եփելու նպատակով կրակ է վառել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել նրան պատկանող հողատարածքում և այն տարածվել է Զառիթափ վարչական շրջանին պատկանող «ԲՆԱ» կոչվող տարածք, ինչի հետևանքով էլ այրվել է չոր խոտածածկն ու գիհի և այլ ծառատեսակներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Վիկտորիա» ռեստորանային համալիրը պատկանում է Վայոց Ձորի մարզի դատախազներից մեկին և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին: