Լրահոս

27.08.2018 13:39


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 27-28-ը, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.80C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.70C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը