Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)
Անցած տարվա նոյեմբերին միավորված Ախուրյան համայնքի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս պահին, Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ Շիրակ գյուղի հատվածում:
Վերջիններս պահանջում են համայնքներին վերադարձնել իրենց նախկին կարգավիճակը:
Բնակիչները փաստում են, որ համայնքները միավորվել են առանց հաշվի առնելու գյուղերի բնակիչների կարծիքը, և արդյունքում, 1 տարվա ընթացքում, այս համայնքներում դրական փոփոխություններ չեն գրանցվել:
Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքների բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)
Անցած տարվա նոյեմբերին միավորված Ախուրյան համայնքի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս պահին, Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը՝ Շիրակ գյուղի հատվածում: