Խաղալիք վաճառողները բողոքում են․ նրանց արգելվել է Հրապարակում առևտուր անել (տեսանյութ)
Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում մանկական խաղալիքներ, փուչիկներ և այլ մանր ապրանքներ վաճառող քաղաքացիներն այսօր Կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք բողոքում են, որ իրենց թույլ չի տրվում այլևս առևտուր անել Հրապարակում և Հյուսիսային պողոտայում։ Քաղաքացիների խոսքով՝ նրանց առաջին անգամ իրենց տեղերից վտարել են, երբ Հայաստանում էր Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը և պետք է շրջայց կատարեր Հյուսիսային պողոտայով։ Այդ օրը նրանց թույլ չի տրվել առևտուր անել, որից հետո արգելքը արդեն չորս օր է շարունակվում է։
«Ոստիկանները բռնի ուժով մեզ դուրս են շպրտում։ Ասում են՝ վերևից հրաման կա, որ այստեղ առևտուր չանենք։ Խոստացան, որ երկուշաբթի գանք Կառավարություն և մեզ պատասխան կտան, բայց ոչ մի արձագանք չկա»,- ասում է քաղաքացիներից մեկը։
Բողոքող առևտրականները նշում են, որ պատրաստ են անցնել հարկային դաշտ, եթե իրենց տրամադրեն տաղավարներ և հնարավորություն՝ օրվա հացը վաստակելու։

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։