Աշխարհ

27.08.2018 18:12


Թուրքիայի ներքին գործերի նախարարի աղմկահարույց հայտարարությունը

Թուրքիայի ներքին գործերի նախարարի աղմկահարույց հայտարարությունը

Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթվա մայրեր» նախձեռնության անդամների 700-րդ նստացույցը: Այն ցրվել էր թուրքական ոստիկանության կողմից ձեռնարկված կոշտ միջոցներից հետո:

Այս դեպքերի առթիվ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պարզաբանել է, որ ցույցը ցրելու պատճառն այն է, որ ցանկանում են վերջ դնել շահագործմանը և խաբեությանը:

«Թող բոլորը իմանան, որ այս ժողովուրդը 100 տարի առաջ չի հանձնել իր երկիրը սրանց պապերին և այսօր նույնպես չի հանձնի նրանց անբարո ժառանգներին»:

Ի պատասխան Սոյլուի այս հայտարարությանը՝ Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Շըքը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել:

Նշել է, որ պիտի իմանալ, որ Թուքրիան չի հանձնվել նաև երեկվա ու այսօրվա միջև եղած անդունդը իրենց շահերով լցնող նեյլոնե հերոսներին:

Գրառման մեջ Ահմեթ Շըքը նաև կիսվել է 2011թ. «Շաբաթօրյա մայրեր»-ի հետ Էրդողանի (այդ ժամանակ վարչապետ) հանդիպման արխիվային տեսանյութերով:

««Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՀԺԿ/CHP) Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն նույնպես բացասաբար է արձագանքել Սոյլուի վերոնշյալ արտահայտությանը:

Նա Twitter-ում գրել է, որ Սոյլուի հայտարարության իմաստն այն է, որ երկրում «խորքային պետությունը» իրականացնում է հանցագործություններ, որոնք բացահայտված չեն և դրանց համար լինի մայր, թե այլ մեկը, չի կարող ղեկավարությանը հարց բարձրացնել այդ մարդկանց ճակատագրերի մասին, չի կարող արդարություն փնտրել և սուգ պահել:

Հիշեցնենք, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակից HDP-ի այլ պատգամավորներ թույլ չեն տվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը