ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում մեկ հարց է՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին։
***
Ազգային ժողովը ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, համաձայն որի օրենքում ամրագրված 170 մլն խմ ջրառից բացի նախատեսվում է ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի վաղը:
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը (տեսանյութ)

7or.am