«Արզնի» ընկերությունը կորցրեց ջրերի գործարանը. բիզնեսի ճակատագիրը կախված է դատարանի արդար որոշումից
2017 թ. «Արզնի» ընկերությունը դատական հայց ներկայացրեց «Անելիք» (այժմ՝ «ԱյԴի») բանկի դեմ: Բանկը խախտել էր ընկերության հետ կնքած համաձայնագիրը և վաճառել բանկում գրավադրված «Արզնի» ջրերի գործարանը: Դատը շահեց «Արզնի» ընկերությունը, սակայն բանկը հրաժարվեց վճարել տուգանքը: Տուգանքը քիչ չէր ՝ գրավադրված գույքի արժեքի հնգապատիկը: Վերաքքննիչ դատարանը հարցը վճռեց հօգուտ «Անելիք» բանկի: Հարցը այժմ վճռաբեկ դատարանում է: «Արզնի» ընկերությունը դատը շահելու և արդարությունը վերականգնելու մեկ հույս ունի՝ նոր կառավարության սահմանած կանոնները՝ հավասար պայմաններ օրենքի դաշտում և բիզնեսում:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. գործի մանրամասներին ծանոթացել ենք «Բ.Մ.Լ Արզնի» ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գնել Մուղնեցյանի հետ զրույցում:
-Պարոն Մուղնեցյան, ո՞րն էր Ձեր պահանջը, երբ դիմեցիք առաջին ատյանի դատարան:
-Վեճը ծագել է կոնկրետ պայմանագրի դրույթները չկատարելու պատճառով: «Բ.Մ.Լ Արզնի» ընկերությունը գործարք էր կնքել «Անելիք» բանկի հետ: Ի դեպ, համաձայնագրի կնքումը կարեւորել են հատկապես բանկի բաժնետերերը: Հետագայում խախտվել էր պայմանագրով նախատեսված դրույթներից մեկը: Մասնավորապես, բանկում գրավադրված «Արզնի» ջրերի գործարանը վաճառվել էր այլ ընկերության, այն դեպքում, երբ համաձայնագրում հստակ նշված է, որ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն 2 երկու տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունք ունի:
Գործը քննվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հայցվորը «Բ.Մ.Լ Արզնի» ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանն էր, եւ հայցը բավարարվեց: Առաջին ատյանի դատարանը որոշեց, որ «Անելիք», այսօր արդեն «ԱյԴի» բանկից, հօգուտ Արզնի ընկերության պետք է բռնագանձվի գրավադրված գույքի հնգապատիկ չափով տուգանք: Բանկի կողմից բողոք ներկայացվեց վերաքննիչ դատարան: Դա, իհարկե, իրենց իրավունքն էր: Խնդիրը բողոքի քննության եւ վերաքննիչ դատարանի կողմից ապօրինությունների մեջ է:
-Որո՞նք են վճռաբեկ դատարան դիմելու Ձեր հիմնավորումները, ի՞նչն եք անօրինական համարում վերաքննիչ դատարանի որոշման մեջ:
-Առաջնային եւ հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք, սա է՝ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից: Այսինքն՝ թե նախկին, թե ներկայում գործող քաղաքացիական դատավարությունների օրենսգրքով կա հետեւյալ կարգավորումը. վերաքննիչ դատարանը բողոքը քննում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակում: Եթե անգամ վերաքննիչ դատարանը տեսնում է այլ հիմքեր, իրավունք չունի անդրադառնալու դրանց: Այս գործի շրջանակում վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է եւ անդրադարձել այնպիսի հիմքերի եւ հիմնավորումների, որոնք բողոքում նշված չեն: Սա հակասում է անգամ ՀՀ Սահմանադրությանը, որովհետեւ պետական ապարատի գործունեության ոսկե կանոնն է՝ գործել ըստ գրված օրենքի, հակառակ դեպքում դա ապօրինի է: Սա է իրավաբանության բանաձեւը:
Երկրորդ խնդիրը վերաբերում է սնանկության գործով կառավարչի՝ հայց ներկայացնելու հնարավորությանը: Վերաքննիչ դատարանը իր որոշման մեջ նշում է, որ սնանկության գործով կառավարիչը իրավունք չուներ նման հայց ներկայացնելու, իրական հայցվորը պետք է լինի ընկերությունը: Մենք այս տեսակետը չենք ընդունում, որովհետեւ այն իրականում հակասում է ողջ դատաիրավական պրակտիկային: Աշխարհում ընդունված կոնցեպցիա է, որ սնանկության գործով կառավարիչը հայտ է ներկայացնում իր անունից՝ որպես հայցով շահառու: Սնանկության կառավարիչը ինքնուրույն սուբյեկտ է, եւ եթե ընկերությունը, այս դեպքում՝ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը, չուզենար այս հայցը ներկայացնել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, չի նշանակում, որ կառավարիչը պետք է զրկվեր այդ հնարավորությունից: Վճռաբեկ դատարանը նույնպես հստակ դիրքորոշում ունի այս հարցի կապակցությամբ՝ նշելով, որ հայցի հարուցման իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Կան վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցում որպես հայցվոր հանդես է եկել սնանկության գործով կառավարիչը, եւ գումարը բռնագանձվել է հօգուտ ընկերության: Այսպիսով՝ այն տեսակետը, թե հայտը չի կարող ներկայացնել սնակության կառավարիչը, իրավական հիմքերից զուրկ է:
Բացի այդ, այլ թերացումներ կան վերաքննիչ դատարանի քննության ընթացքի մեջ: Օրինակ, մենք կարծում ենք, որ գործը վարույթ պետք է ընդունվեր հին քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներով, մինչդեռ վարույթ են ընդունել նոր կագավորումների հիման վրա: Դատական կոլեգիալ կազմը առանձին որոշում պիտի կայացներ, որ պետք է լինի դատավարություն: Մենք այս գործում չենք ունեցել նման որոշում, սակայն դատական նիստը անց է կացվել: Խնդիրներ կային նաեւ բողոքի քննության լիազորագրերի հետ կապված և այլն:
Մենք հիմա հայց ենք ներկայացրել վճռաբեկ դատարան, որտեղ իրավական հիմնավորումներով մանրամասն ներկայացրել ենք մեր դժգոհությունները, առանձին- առանձին անդրադարձել ենք բոլոր թույլ տված սխալներին:
-Վերաքննիչ դատարանն անդրադարձել է համաձայնագրի հիմքով կողմերի միջև ծագած իրավահարաբերություններին՝ նշելով, որ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Համաձայնագիրը վավեր է շատ պարզ պատճառով, կան երկու սուբյեկտներ, որոնք կնքել են գործարք, որն օրենքով արգելված չէ: Որոշում կայացվել է երկկողմանի համաձայնությամբ, փաստաթուղթ է ստորագրվել, որն ունի որոշակի բովանդակություն, հստակ նշված է, թե բանկը գույքը բռնագանձելուց եւ իրենը դարձնելուց հետո ինչ վարքագիծ պետք է դրսեւորի: Բանկը գործարքով իր ստանձնած պարտավորությունը չի կատարել, եւ պետք է վճարի տուգանք: Ես անվավերության որեւէ հիմք չեմ տեսնում: Եթե իրավաբանները խոսում են համաձայնագրի անվավերության մասին, նշանակում է այն որեւէ կետով պետք է հակասի օրենքին, իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, օրենքի հետ հակասություն ուղղակի չկա: Վերաքննիչ դատարանը, ի դեպ, այդ հարցին անդրադառնալով կցկտուր դիրքորոշում է հայտնել: Որոշումը, երբ կարդում ենք, տպավորություն է՝ կարծես ինքնապաշտպանությամբ են զբաղվում, ինչ-որ ենթադրություններ անում, գնացեք նորից քննեք եւ այլն:
-Ըստ ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված վերաքննիչ դատարանի նման վճիռը: Կարող ե՞նք ենթադրել , որ եղել են որոշակի ճնշումներ կամ պայմանավորվածություններ:
-Ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ բացառել նման հնարավորությունը: Որպես իրավաբան ես ունեմ հստակ դիրքորոշում, որ յուրաքանչյուր եզրահանգում անելիս պետք է ունենալ հստակ փաստեր: Կան, սակայն, ողջամիտ ենթադրություններ, որոնք կարող են խոսել նման ճնշումների մասին՝ մի քանի պատճառներով: Առաջին հերթին ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ բանկերը Հայաստանում ունեն հսկայական ռեսուրսներ եւ լծակներ: Երկրորդը՝տուգանքը, որ պետք է վճարվի, բավականին մեծ է, եւ բանկը, իմ կարծիքով, բոլոր հնարավոր ռեսուրսները պետք է օգտագործեր թույլ չտալու համար, որ օրինականությունը կայանար:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք վճռաբեկ դատարանից:
-Մենք ներկայացրել ենք բողոք վճռաբեկ դատարան: Այն կարող է վերադարձվել՝ մերժվել կամ վարույթ ընդունել: Որպես իրավաբան իմ ակնկալիքն է, որ պետք է օրինականությունը գործնականում իրացվի: Գործը պետք է վարույթ ընդունվի եւ իրականացվի դատական ակտ, որով կբեկանվի վերաքննիչ դատարանի որոշումը:

Աղբյուրը՝ Yerevaklur.am