Տնտեսական

28.08.2018 11:37


Ամուլսար տանող ճանապարհները փակած մարդիկ քարերով հարձակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների վրա (տեսանյութ)

Ամուլսար տանող ճանապարհները փակած մարդիկ քարերով հարձակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների վրա (տեսանյութ)

Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։

Այս մասին հայտնեց «Լիդիան Արմենայի» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը:

«Օգոստոսի 27-ին Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ»,-ասաց Մելքումյանը:

Իրավաբանը շեշտեց նաև, որ ցուցարարներին ոգևորել է Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրող տեսչական խմբի հայտարարությունը:

«Այս կապակցությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է իր հիասթափությունը: Ընկերությունը վստահ է Ամուլսարի բնապահպանական կառավարման լավագույն չափանիշներին համապատասխանության վրա»,-նշեց Մելքումյանը: Նա հավելեց, որ ընկերությունը տեսչական խմբի հայտարարություններին արձագանքելու է բողոքարկմամբ և դատական կարգով:

Մանրամասները՝ Yerkir Media-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը