Սամվել Բաբայանի գրասենյակի արձագանքը «դեղին» լրատվամիջոցի կեղծ լուրին
Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը հրահրում է խժդժություններ ընդդեմ Բակո Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի ապագա ղեկավարի դերում:
Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս ամենը կարդալուց կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ փոխկապակցված քաղաքական տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա:
Միակ ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել Բաբայանը իսկապես գրասենյակ է վարձակալել նշված հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ):
Ինչ վերաբերում է Բաբայանի հետագա անելիքներին և ծրագրերին, ապա այդ մասին նա շատ շուտով անպայման կտեղեկացնի սոլիդ և լուրջ ԶԼՄ-ների միջոցով:

Սամվել Բաբայանի գրասենյակ