Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 միլիոն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:
Հարցին` թե արդյոք նրանք չե՞ն պատրաստվում վճռաբեկ բողոք ներկայացնել, պաշտպանը ասաց, որ որոշումը ստանալուն պես և, քննարկելով դրանում առկա ձևակերպումները, իրենց դիրքորոշումը կհայտնեն: