Աշխարհ

28.08.2018 18:01


Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է Սյունիքի մարզում

Երկրաշարժ Ադրբեջանում. զգացվել է Սյունիքի մարզում

Oգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում՝ 3 բալ և Հայաստանի Հանրապետության Կապան, Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը