Աշխարհ

28.08.2018 18:11


Մոսկվայի փոխհրաձգությանը հայեր են մասնակցել

Մոսկվայի փոխհրաձգությանը հայեր են մասնակցել

Երեկ երեկոյան Մոսկվայում վեճի են բռնվել կովկասցիների խմբերը։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Վեճին մասնակցել են Ադրբեջանի 8 և ՀՀ 7 քաղաքացի, ինչպես նաև 2 չեչեն և Վրաստանի 1 քաղաքացի։

Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։ Հաղորդագրության համաձայն` 2 խմբի միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Բախման մասնակիցներից երեքին հիվանդանոց են տեղափոխել։

Ոստիկանները դեպքի վայրում մուրճ, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, երկու դանակ և երկաթյա ամրանի կտոր են հայտնաբերել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը