ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 40 մլն խմ ջրառ բաց թողնելու հարցը (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ից գումարվել էր ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում մեկ հարց էր՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին։
Նախօրեին խորհրդարանը 68 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ։
Այսօր էլ այն ընդունվեց 80 կողմ, 1 դեմ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Օրինագծով 170 մլն խմ ջրառից բացի նախատեսվում է ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

7or.am