Ադրբեջանցի գրոսմայստերը բողոքում է հովանավորի բացակայությունից և ասում, որ շախմատն իրեն զզվեցրել է
Հայտնի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովը ֆեյսբուքյան իր էջում բողոքել է, որ հոգնել է մրցաշարերին այդքան հաճախ մասնակցելուց և շարունակում է դա անել միայն փողի համար։ Շախմատիստը հավելել է նաև, որ ինքը հովանավոր չունի, և այդ բոլոր մրցաշարերին նա մեկնում է իր հաշվին։
Այդ գրառումն անելու պահին Մամեդյարովը գտնվում էր Սենտ-Լուիսում (ԱՄՆ) անցկացվող միջազգային շախմատային մրցաշարին։ Նա բողոքել էր նաև նորվեգացի շախմատիստ, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ հինգժամյա «մարտից» հետո սարսափելի հոգնածությունից։
Շահրիար Մամեդյարովը միջազգային գրոսմայստեր է, Եվրոպայի թիմային առաջնության եռակի չեմպիոն, արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնությունից հետո համաշխարհային վարկանիշում երրորդ շախմատիստն է ու այդ տիտղոսի հավակնորդը։ Նա պատմության մեջ միակ շախմատիստն է, որը մինչև քսան տարեկան պատանիների շրջանում աշխարհի չեմպիոն է դարձել երկու անգամ։
«Շատ ափսոս, որ պետք է խոստովանեմ, որ շախմատն ինձ զզվեցրել է։ Ես հոգնել եմ։ Իսկ վաղը կրկին պետք է խաղամ։ Երբեմն ես մտածում եմ, իսկ Ադրբեջանում ինձնից ուժեղ քանի՞ մարզիկ կա, որ ինձ համար ոչ մի հովանավոր չի գտնվում։ Ադրբեջանի հանդեպ իմ սերն անսահման է, բայց ուժերս՝ ոչ։ Մի օր ես կդադարեմ լինել այն Շահրիար Մամեդյարովը, և այս բոլոր խոսակցություններն արդեն անիմաստ կլինեն»։
Այսպես է Շահրիար Մամեդյարովն ավարտում իր գրառումը։ Եվ թեև այդ գրառումը մասնավոր էր և միայն ընկեների համար էր նախատեսված, այն շատ արագ հայտնվեց մամուլում և սկանդալ առաջացրեց։
Սոցցանցերի օգտատերերի հիմնական արձագանքը կառավարական պաշտոնյաների հասցեին վրդովմունքն էր, որոնք պատասխանատու են սպորտի զարգացման համար․
«Ինչպիսի՜ ամոթ։ Ամեն տեսակ էժան երգչուհիներ բերելու համար փող կա, իսկ համաշխարհային համբավով շախմատիստի համար՝ ոչ»։
«Ամաչում եմ, որ այսպիսի երկրի քաղաքացի եմ»։
«Եթե նրան ու նրա վարպետությունը հայրենիքում չեն հարգում, թող այդ հարգանքն այլ տեղ գտնի։ Այլ կերպ ասած, թող հեռանա այստեղից։ Այդպիսի օրինակները շատ են։ Նա առաջինը չէ, ոչ էլ ՝ վերջինը»։
Իսկ անկախ լրագրող Խադիջա Իսմայիլն առաջարկել է հասարակական հիմնադրամ ստեղծել Շահրիար Մամեդյարովին և ի դեմ նրա Ադրբեջանում շախմատին աջակցելու համար։
Շուտով հրապարակվեց նաև պաշտոնական արձագանքը։ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիգ Հասանովը հայտարարեց, որ Մամեդյարովի հովանավորն ադրբեջանական պետությունն է, որը գումար է հատկացնում պաշտոնական միջազգային մրցաշարերին և առաջնություններին նրա մասնակցության բոլոր ծախսերի համար։ Իսկ եթե խոսքը գնում է առևտրային մրցաշարերի մասին, այդ դեպքում գումարը նրա մենեջերը պետք է գտնի։
Մինչ Ադրբեջանում ապրումակցում էին Մամեդյարովին և քննարկում այդ իրավիճակը, ԱՄՆ-ում ավարտվեց մրցաշարը։ Շահրիար Մամեդյարովը չորրորդն էր՝ զիջելով Կարլսենին, Ֆաբիանո Կրուանային և Լևոն Արոնյանին։

Աղբյուրը՝ jam-news.net