Թուրքիայի պետական հեռուստատեսության եթերից հանվել են ամերիկյան ֆիլմերը
Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության եթերից հանվել են կովբոյների մասին պատմող ամերիկյան «Western» ոճի ֆիլմերը։
Մինչ այժմ նման ֆիլմեր ցուցադրվում էին թուրքական հեռուստաընկերության եթերով ամեն կիրակի առավոտյան։
Թեմայի շուրջ թուրքական «Hürriyet» պարբերականի հետ զրուցել է զրուցած «TRT»-ի աշխատակիցը:
«Հեռախոսազանգեր էինք ստանում, մարդիկ ասում էին՝ «ԱՄՆ-ն մեր դեմ պատժամիջոցներ է կիրառում, իսկ դուք կովբոյների մասին ֆիլմեր եք ցուցադրում»։ Մենք էլ հաշվի առանք այդ քննադատությունները և «Western» ոճի ամերիկյան ֆիլմերը հանեցինք եթերացանկից։ Դրա տեղը որոշեցինք ցուցադրել թուրքական արտադրության ֆիլմեր»։
Թուրքական աղբյուրը նշում է, որ օգոստոսի 19-ին «TRT»-ի եթերով ցուցադրվել էր այդ ոճի ամերիկյան արտադրության «Ատելության թակարդը» ֆիլմը։ Բայց արդեն ամերիկյան ֆիլմերի փոխարեն ցուցադրվում է թուրքական արտադրության «Սիրիր ինձ այսպես» հեռուստասերիալը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի պատճառով արդեն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am