«Վիսբադենյան Էրդողանը» ընդամենը 24 ժամ անց տապալվեց (տեսանյութ)
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։
Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ հենց Էրդողանի արձանն է տեղադրվելու։
Վիսբադենի քաղաքապետարանը նաև ժողով է հրավիրել, որտեղ որոշում է կայացվել արձանի ապամոնտաժման մասին՝ բնակչության անվտանգության և հասարակական կարգի պահպանման նպատակով։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում Էրդողանի արձանի վրա հասցրել էին հայտնվել «Fuck you» և նմանատիպ այլ գրություններ: Այն նաև ձվերով ռմբակոծության թիրախ էր դարձել։Արձանի դեմ բողոքողների և Էրդողանի կողմնակիցների միջև վեճեր, հրմշտոց և անգամ դանակով զինված բախումներ էին գրանցվել։
Էրդողանի ոսկեգույն արձանն ապամոնտաժվել և տեղափոխվել է կեսգիշերին: Արձանի ապամոնտաժման տեսանյութի հրապարակումից հետո որոշ օգտատերեր սոցկայքերում գրել են․ «Վիսբադենում քիչ առաջ Էրդողանը տապալվեց»։
Իսկ «Wiesbaden Biennale» փառատոնի և Վիսբադենի թատրոնի տնօրեն Ուվե Էրիկ Լաուֆենբերգն արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Մենք այս արձանը կանգնեցրել ենք խոսքի ազատության վրա ուշադրություն հրավիրելու և Էրդողանի վերաբերյալ քննարկում սկսելու նպատակով։ Նման ակցիաներ ամեն տեղ էլ անցկակցվում են։ Դա հասկանալը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն ժողովրդավարական երկրում պետք է հանդուրժողական լինել բոլորի տեսակետների նկատմամբ։ Մեր երկրում նման բաները հնարավոր է քննարկել, և ցավալի է, որ այլ երկրներում դա հնարավոր չէ»։
«Վիսբադենյան Էրդողանը» ընդամենը 24 ժամ անց տապալվեց (տեսանյութ)
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձանը ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։
Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ հենց Էրդողանի արձանն է տեղադրվելու։
Վիսբադենի քաղաքապետարանը նաև ժողով է հրավիրել, որտեղ որոշում է կայացվել արձանի ապամոնտաժման մասին՝ բնակչության անվտանգության և հասարակական կարգի պահպանման նպատակով։
Ընդամենը մեկ օրվա ընթացքում Էրդողանի արձանի վրա հասցրել էին հայտնվել «Fuck you» և նմանատիպ այլ գրություններ: Այն նաև ձվերով ռմբակոծության թիրախ էր դարձել։ Արձանի դեմ բողոքողների և Էրդողանի կողմնակիցների միջև վեճեր, հրմշտոց և անգամ դանակով զինված բախումներ էին գրանցվել։
Էրդողանի ոսկեգույն արձանն ապամոնտաժվել և տեղափոխվել է կեսգիշերին: Արձանի ապամոնտաժման տեսանյութի հրապարակումից հետո որոշ օգտատերեր սոցկայքերում գրել են․ «Վիսբադենում քիչ առաջ Էրդողանը տապալվեց»։
Իսկ «Wiesbaden Biennale» փառատոնի և Վիսբադենի թատրոնի տնօրեն Ուվե Էրիկ Լաուֆենբերգն արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Մենք այս արձանը կանգնեցրել ենք խոսքի ազատության վրա ուշադրություն հրավիրելու և Էրդողանի վերաբերյալ քննարկում սկսելու նպատակով։ Նման ակցիաներ ամեն տեղ էլ անցկակցվում են։ Դա հասկանալը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն ժողովրդավարական երկրում պետք է հանդուրժողական լինել բոլորի տեսակետների նկատմամբ։ Մեր երկրում նման բաները հնարավոր է քննարկել, և ցավալի է, որ այլ երկրներում դա հնարավոր չէ»։
Աղբյուրը՝ ermenihaber.am