ՊԵԿ փոխնախարարներից մեկի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Օգոստոսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը միայնակ է եղել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։