Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 29-ին և 30-ին, տեղի կունենան հոկտեմբերի 20-ին և 21-ին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ օրերի տեղափոխությունը պայմանավորված է հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմամբ, դրա շրջանակում միջոցառումների լայն ծավալով, Երևանի ավագանու նոր ընտրությունների կազմակերպմամբ, ինչպես նաև մայրաքաղաքի 2800-ամյակը բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:
«Այսինքն, Երևանի 2800-ամյակը կնշվի ոչ թե սեպտեմբերի 29-30-ին, այլ հոկտեմբերի 20-21»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի 2800-ամյակի միջոցառումները հետաձգվում են
Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 29-ին և 30-ին, տեղի կունենան հոկտեմբերի 20-ին և 21-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: