Աշխարհ

30.08.2018 14:23


Ադրբեջանը Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով դիմել է «Ինտերպոլ»

Ադրբեջանը Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու նպատակով դիմել է «Ինտերպոլ»

Ադրբեջանում չեն կարողացել անտարբեր անցել ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ Դեն Բիլզերյանի` Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն կատարած այցերի կողքով: Երկրի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Բիլզերյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Պաշտոնական Բաքուն մեղադրանք է ներկայացրել ամերիկահայ աստղին Արցախ այցելելու համար: Ադրբեջանից դիմում է ուղարկվել «Ինտերպոլ»՝ Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում սկսելու նպատակով:

Ուշագրավ է, որ դատախազության որոշումը հակասում է ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը: Նա նշել էր, թե անհրաժեշտ չի համարում այցն առհասարակ մեկնաբանել, քանի որ այն «անլուրջ բնույթ ունի»:

Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն օգոստոսի 27-29-ին հոր և եղբոր՝ Ադամի հետ այցելել է Հայաստանի և Արցախի Հանրապետություններ: Օգոստոսի 28-ին Բիլզերյան եղբայրներին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այնուհետև Բիլզերյանները մեկնել էին Արցախի Հանրապետություն:

Այս խորագրի վերջին նյութերը