Աշխարհ

31.08.2018 14:52


Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ

Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Սոչիում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Ռուսաստանում կգտնվի պաշտոնական այցով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները «կքննարկեն երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները, ներառյալ փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»:

«Նաեւ կարծիքներ կփոխանակվեն միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Բանակցությունների արդյունքներով սպասվում Է մի շարք միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Այս խորագրի վերջին նյութերը