Մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Արմավիր ճանապարհը
Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «լեն տռաս» հատվածում Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները ստիպված փակել են ճանապարհը, քանի որ տևական ժամանակ է՝ ունեն ոռոգման ջրի խնդիր, և ամեն անգամ գյուղացիներին պատկան մարմինները խոստացել են, որ խնդիրը կլուծվի ու իրենք, հավատալով խոստումներին, բացել են ճանապարհը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։