Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ ժամանակ եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը:
«Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
***
Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ ՄարիաԶախարովայի հայտարարությանը:
«Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
«Մինսկիպայմանավորվածություններըկատարելուուներքինհակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարենԿիևիպատերազմիկուսակցություննիրականացնումէ ահաբեկչությանսցենարը` խորացնելովտարածաշրջանիառանցայդէլբարդիրադրությունը»,-լրագրողներին ասել է Զախարովան:
Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել:
«Միջազգայինհանրությունըպետքէպահանջի, ևհսկողությանտակառնիայսհանցագործությանանաչառքննությունը, որըտեղիէունեցելխաղաղբնակչությանաչքիառաջ»,-ասել է նա:
Դոնեցկում պայթյունից զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է օգոստոսի 31-ին Դոնեցկ քաղաքում տեղի ունեցած պայթյունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հանրապետության ուժային կառույցների աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել «Սեպար» ռեստորանում, որտեղ այդ ժամանակ եղել է Դոնեցկի հանրապետության ղեկավարը:
«Պայթյունի հետևանքով նա մահացու վիրավորում է ստացել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
***
Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին:
«Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,-լրագրողներին ասել է Զախարովան:
Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել:
«Միջազգային հանրությունը պետք է պահանջի, և հսկողության տակ առնի այսհանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքիառաջ»,-ասել է նա: