Աշխարհ

01.09.2018 09:02


Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների

Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների

Սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ «ԹուրԱզ շահին» («ԹուրԱզ բազե») զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիայի Քոնյա քաղաք են մեկնել Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռները և անձնակազմը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցելու է 2 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 3 միավոր Սու-25 գրոհիչ: Ադրբեջանի ՊՆ հրապարակման մեջ երևում է նաև Իլ-76 բեռնատար ինքնաթիռ:

Նշենք, որ երկու երկրները նման ձևաչափով վարժանքներ անկացնում են 2014-ից՝ օգոստոս-սեպտեմբեր ամսիներին: Նախորդ տարի՝ սեպտեմբերին, ՌՕՈւ զորավարժությունը անկացվել էր Ադրբեջանի տարածքում, ինչի համար Թուրքիայից ժամանել էին F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը