Լրահոս

01.09.2018 12:11


Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռևս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։ Փաստի առթիվ Վաղաշապատի քննչական բաժնում քննիչ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Ռոլանդ Ասլանյանին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Այս խորագրի վերջին նյութերը