Լրահոս

03.09.2018 11:38


Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բախվել են Nissan-ն ու ВАЗ 217030-ը. վերջինը բախվել է հաստաբուն ծառին

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բախվել են Nissan-ն ու ВАЗ 217030-ը. վերջինը բախվել է հաստաբուն ծառին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի բնակիչ, 30-ամյա Արմեն Քոչարյանի վարած ВАЗ 217030 մակնիշի Y 383 KT 96 համարանիշի և Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 29-ամյա Կարեն Վարդանյանի վարած Nissan մակնիշի 35 MT 925 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Վարդանյանը, Ա. Քոչարյանը, վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 27-ամյա Նազիկ Բարսեղյանն ու 26-ամյա Աննա Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ВАЗ 217030-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը