Վրաստանում օգոստոսին սննդամթերքի գներն աճել են 1,5 տոկոսով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (GeoStat) տվյալների համաձայն, Վրաստանում հուլիս ամսվա համեմատ օգոստոսի գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը կազմում է 3,1 տոկոս:
Մեկ ամսվա ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,5 տոկոսով:Աճել են նաև բանջարեղենի (16,4%), կաթի, պանրի և ձվի գները (4,8%):
Միևնույն ժամանակ, գների 16,2 տոկոս անկումը նկատվել է մրգերի և խաղողի ենթախմբում: Հագուստի և կոշկեղենի խմբում գները նվազել են 1,1 տոկոսով:
Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3,2 տոկոսով, բանջարեղենի՝ 24,7, յուղմթերքի՝ 4,4, մսամթերքի՝ 4,3, ձկնեղենի՝ 3,3, կաթի, պանրի և ձվի՝ 2,0 տոկոսով:
Վրաստանում օգոստոսին սննդամթերքի գներն աճել են 1,5 տոկոսով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (GeoStat) տվյալների համաձայն, Վրաստանում հուլիս ամսվա համեմատ օգոստոսի գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը կազմում է 3,1 տոկոս:
Մեկ ամսվա ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 1,5 տոկոսով: Աճել են նաև բանջարեղենի (16,4%), կաթի, պանրի և ձվի գները (4,8%):
Միևնույն ժամանակ, գների 16,2 տոկոս անկումը նկատվել է մրգերի և խաղողի ենթախմբում: Հագուստի և կոշկեղենի խմբում գները նվազել են 1,1 տոկոսով:
Ինչ վերաբերում է տարեկան գնաճին, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3,2 տոկոսով, բանջարեղենի՝ 24,7, յուղմթերքի՝ 4,4, մսամթերքի՝ 4,3, ձկնեղենի՝ 3,3, կաթի, պանրի և ձվի՝ 2,0 տոկոսով:
Աղբյուրը՝ aliq.ge