Թուրք վերլուծաբան․ «Թուրքիան պատրաստվում է Նախիջևանում ռազմաբազա հիմնել»
Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա հիմնել։ Այս մասին գրում է թուրքական «Sözcü» թերթի սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն Թուրքիայի արտաքին հարաբերությունների մասին իր հոդվածում։
Հեղինակն անդրադառնում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է։ Գյուրջանլըն նշում է, որ Թուրքիան և Ռուսաստանը իրենց տարածաշրջանային դիրքի և հզորության պատճառով մշտապես մրցում են, թե ով ավելի շատ ազդեցություն կունենա տարածաշրջանում։ Այդ պատճառով հավանական չի թվում, որ միմյանց հետ մրցակցության մեջ գտնվող երկրները կարող են գործընկերներ լինել։
Հեղինակի խոսքով, եթե նախկինում այդ ազդեցության պայքարը վերաբերում էր միայն Միջին Ասիային, ապա այժմ այդ տարածաշրջանն ընդլայնվել է՝ ընդգրկելով նաև Իրանը, Իրաքը, Սիրիան։ Մասնավորապես, ըստ հեղինակի, Ռուսաստանն իրական ռազմավարական գործընկերություն է վարում Իրանի հետ, որոշակիորեն ներկայացված է և իր ազդեցությունն ունի Սիրիայում, ինչպես նաև՝ ներգրավված է հյուսիսային Իրաքում բնական գազի և նավթի արդյունահանման, գազատարների կառուցման նախագծերում։
«Մինչ Թուրքիան դուրս է մղվում տարածաշրջանից, Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը։ Ինչ վերաբերում է Կովկասին, Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի հովանավորի դերը և հայտարարել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը նոր մակարդակի բերող պայմանագրի կնքման մասին։ Նման պայմաններում Մոսկվան և Անկարան որքանո՞վ կարող են համագործակցել։
Ի վերջո, վերջին շրջանում Անկարայում խոսակցություններ են պտտվում, որ Թուրքիան շատ կարևոր մի նոր քայլ է նախաձեռնում․ Սոմալիից և Կատարից հետո Թուրքիան պատրաստվում իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի մեր նոր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի արձագանքն այն լուրին, թե Նախիջևանում թուրքական ռազմաբազա է հիմնվելու»,-նկատել է տալիս թուրք վերլուծաբանը։

Աղբյուրը՝ ermenihaber.am