Լրահոս

04.09.2018 08:49


Բացահայտվել է Երևանում դանակի ավելի քան 65 հարվածով 28-ամյա կնոջ սպանությունը

Բացահայտվել է Երևանում դանակի ավելի քան 65 հարվածով 28-ամյա կնոջ սպանությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի քննիչ Արգամ Ռաֆայելյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կ. Հ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 30-ին Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը վարձակալական հիմունքներով բնակվող, 28-ամյա Մարինե Դանիելյանին դանակի 65 հարվածով սպանելու մեջ։ Կ. Հ.-ն հայտնաբերվել էր նույն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից Թումանյան նրբանցքից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Կ. Հ.-ն դատարանից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարղական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հ.-ն աշխատում է Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես գանձապահ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը