Լրահոս

04.09.2018 08:56


Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել․ կա տուժած

Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում «BMW»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել․ կա տուժած

Սեպտեմբերի 3-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Գյուլիքևխյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1986 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Կ. Շ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը