Աշխարհ

04.09.2018 09:47


Պեսկովը հաստատել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Պեսկովը հաստատել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հաղորդում է «Известия»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:

Պարբերականը նշում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:

ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինի ու Փաշինյանի հերթական հանդիպմանն անդրադարձել է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնելով, որ մոտ ժամանակներս ծրագրված է ևս մեկ հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը