Բողոքի ցույց Արմավիրում. խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը (տեսանյութ)
Արմավիրցի խաղողագործները վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։
Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Խաղողագործների պայմանագրերը հենց այս գործարանի հետ են։
Գյուղացիներն ասում են, որ թանկացումներ են տեղի ունեցել, գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի 120-130 դրամով, իսկ դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։
«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոչ չխոսեց, չբացահայտեց, որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից կոտրեցին 140, հիմա էլ ասում եք, որ վաղը նոր գինը կորոշենք»,-բողոքում էին խաղողագործները։
Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանն«Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. «Մյուս ընկերությունները խաղողն ընդունում են 160 դրամով՝ ըստ իրենց որակի, ըստ իրենց քանակի։ Հիմա կոնյակի գործարանը, որը հիմնական մթերող է 140 դրամ է որոշել, որը պակաս է մյուս ընկերությունների գնից, գինն ընկնում է՝ նախկին գինը, որ ունեցել են 160-170 դրամ, այսօր դառնում է 140-130 դրամ։ Հարկավոր է ֆանսիական գործարանի տնօրենիության հետ կապվել, առաջարկ անել, որ մթերումը կատրվի նախկին 160-170 գնով»։
Բողոքի ցույց Արմավիրում. խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը (տեսանյութ)
Արմավիրցի խաղողագործները վաղ առավոտից փակել են Արմավիր-Երևան ավտոճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել։
Նրանք Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղից պահանջում են խաղողի մթերման գինը բարձրացնել։ Խաղողագործների պայմանագրերը հենց այս գործարանի հետ են։
Գյուղացիներն ասում են, որ թանկացումներ են տեղի ունեցել, գործարանը հայտարարել է, որ խաղողը կմթերի 120-130 դրամով, իսկ դա, ըստ խաղողագործների, իրենց բերքի ինքնարժեքն է։
«Դեղերը թանկացրեցին, դիզվառելիքը թանկացրեցին, ոչ ոչ չխոսեց, չբացահայտեց, որոշեցին մթերումը 160, հիմա միանգամից կոտրեցին 140, հիմա էլ ասում եք, որ վաղը նոր գինը կորոշենք»,-բողոքում էին խաղողագործները։
Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. «Մյուս ընկերությունները խաղողն ընդունում են 160 դրամով՝ ըստ իրենց որակի, ըստ իրենց քանակի։ Հիմա կոնյակի գործարանը, որը հիմնական մթերող է 140 դրամ է որոշել, որը պակաս է մյուս ընկերությունների գնից, գինն ընկնում է՝ նախկին գինը, որ ունեցել են 160-170 դրամ, այսօր դառնում է 140-130 դրամ։ Հարկավոր է ֆանսիական գործարանի տնօրենիության հետ կապվել, առաջարկ անել, որ մթերումը կատրվի նախկին 160-170 գնով»։