Աշխարհ

04.09.2018 17:49


Apple-ը արտադրական խոտան Է հայտնաբերել iPhone 8-ում

Apple-ը արտադրական խոտան Է հայտնաբերել iPhone 8-ում

Apple կորպորացիան խոտան Է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում եւ պատրաստ Է անվճար վերացնել այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, խոսքը վերաբերում Է այդ մոդելի այն սմարթֆոններին, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում եւ Ճապոնիայում: Apple-ի տվյալներով՝ «ոչ մեծ տոկոս կազմող» այդ սարքերում հիմնական պլատաները կարող են խոտան լինել: Դրա պատճառով սմարթֆոնները կարող են ինքնաբերաբար վերաբեռնվել, դադարեցնել աշխատանքը եւ չարձագանքել Էկրանի վրա հպումներին կամ դրանք միացնելու փորձերին:

Apple-ի ներկայացուցիչներն առաջարկում են սմարթֆոնների տերերին՝ սարքերի սերիական համարը զետեղել կայքում, որպեսզի ստուգվի՝ դրանք վերաբերում են արդյոք տվյալ ծրագրին: Apple-ում ճշտում են, որ սպասարկման ակցիան, որը շարունակվելու Է երեք տարի՝ iPhone 8-երի առաջին վաճառքների պահից ի վեր, չի վերաբերում սմարթֆոնների այլ մոդելների, այդ թվում՝ iPhone 8 Plus-ին: Ընկերությունում մտադիր չեն վերացնել այն սարքերի հնարավոր վնասվածքները, որոնք չեն վերաբերում նշված թերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը