Լրահոս

04.09.2018 17:15


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-ին, 8-9-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 8-9-ը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.50C (2007 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.30C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Այս խորագրի վերջին նյութերը