Ռուսական ռազմակայանի վարորդները 100 և 30-կիլոմետրանոց երթեր են կատարում Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական վարորդները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում ձեռնամուխ են եղել բարձրլեռնային տեղանքում գրունտային եւ ավտոմոբիլային ճանապարհներով շարասյուներով վարման նորմատիվների մշակմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում 300-ից ավելի վարորդներ ԿամԱԶ, Ուրալ եւ ՈւԱԶ ավտոմեքենաներով 100 եւ 30-կիլոմետրանոց երթեր են կատարում կտրտված տեղանքով, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով, նրանց ուղեկցում են Գյումրիի զինվորական կայազորի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները եւ զինվորական ավտոտեսչության աշխատակիցները: Երթի ընթացքում զինծառայողները ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում ռազմական բեռների, անձնակազմի տեղափոխման եւ ուղեկցման, Էքստրեմալ իրավիճակներում, պայմանական հակառակորդի կողմից զանգվածային բնաջնջման զենքի կիրառման պայմաններում, ինչպես նաեւ տեղանքի բարձրլեռնային շրջաններում տարերային աղետների դեպքում գործողությունների շրջանակներում: Ավտոշարասյուների տեղաշարժմանը եւ «Կամխուդ» ու «Ալագյազ» զորափորձարանների միջեւ շարժման երթուղիների ճշտմանը հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:
Ռուսական ռազմակայանի վարորդները 100 և 30-կիլոմետրանոց երթեր են կատարում Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական վարորդները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում ձեռնամուխ են եղել բարձրլեռնային տեղանքում գրունտային եւ ավտոմոբիլային ճանապարհներով շարասյուներով վարման նորմատիվների մշակմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում 300-ից ավելի վարորդներ ԿամԱԶ, Ուրալ եւ ՈւԱԶ ավտոմեքենաներով 100 եւ 30-կիլոմետրանոց երթեր են կատարում կտրտված տեղանքով, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով, նրանց ուղեկցում են Գյումրիի զինվորական կայազորի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները եւ զինվորական ավտոտեսչության աշխատակիցները:
Երթի ընթացքում զինծառայողները ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում ռազմական բեռների, անձնակազմի տեղափոխման եւ ուղեկցման, Էքստրեմալ իրավիճակներում, պայմանական հակառակորդի կողմից զանգվածային բնաջնջման զենքի կիրառման պայմաններում, ինչպես նաեւ տեղանքի բարձրլեռնային շրջաններում տարերային աղետների դեպքում գործողությունների շրջանակներում:
Ավտոշարասյուների տեղաշարժմանը եւ «Կամխուդ» ու «Ալագյազ» զորափորձարանների միջեւ շարժման երթուղիների ճշտմանը հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: