Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ ավտովթարից զինծառայող է զոհվել
Վրաց-ադրբեջանական սահմանին մոտ՝ Ադրբեջանի տարածքում, բեռնատար ավտոմեքենան, որը կայանած է եղել մաքսային հսկողություն անցնելու նպատակով, սկսել է շարժվել՝ վթարի ենթարկելով ադրբեջանական բանակի մի զինծառայողի, ինչի հետևանքով վերջինս զոհվել է:
Ականատեսների տեղեկատվությամբ, բեռնատարը վրացական պետհամարանիշներով է եղել, վարորդը՝ Վրաստանի քաղաքացի:
Interpressnews-ի փոխանցմամբ, բեռնատարի վարորդը ձեռքի արգելակը չի ակտիվացրել, իսկ մեքենան կանգնած է եղել բարձրունքի վրա:
Սեպտեմբերի 3-ին բեռնատարի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սեժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu): Այս մասին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներին փոխանցել են ՊԱԾ մամուլի ծառայությունից:
Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանավրացական սահմանի «Շխլը» անցակետում (առավել հայտնի է որպես «Կռասնի մոստ»):
Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը բանակից հետո զինված երկրորդ կառույցն է Ադրբեջանում: Նրանց սպառազինությունում կան տանկեր, զրահատեխնիկա, մահապարտ ԱԹՍ-ներ են:
Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 24 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ aliq.ge
***

Աղբյուրը՝ razm.info