Լրահոս

05.09.2018 09:12


Հերթական անգամ նույն եղանակով թալանել են նույն «Վիվարո» բուքմեյքերական կետը

Հերթական անգամ նույն եղանակով թալանել են նույն «Վիվարո» բուքմեյքերական կետը

Սեպտեմբերի 4-ին զինված ու դիմակավորված հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով դիմակավորված ու հրազենով զինված ճիվաղը հերթական անգամ թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մտնելով ներս՝ զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողողություններ՝ հերթական բուքմեյքերական կենտրոնի թալանման դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել էր նաև այս տարվա հուլիսի 30-ին և հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը