Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում. վարորդը դիմել է փախուստի
Սեպտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվաում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ է՝ տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարողին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ Սուրիկ Խաչատրյանն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։