Տնտեսական

05.09.2018 15:21


ԱՄՆ դեսպան․ «Մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել»

ԱՄՆ դեսպան․ «Մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել»

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ն հավատացած է՝ գերազանց հնարավորություններ կան ամերիկյան և հայկական բիզնեսների համար միասին աշխատելու և բարգավաճելու:

«Քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես ու ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կառավարության մի սխալ որոշում, սխալ օրենք կարող է վախեցնել ներդրողներին: Այդ իսկ պատճառով հույս ունենք, որ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել այստեղ՝ բիզնեսի ու ներդրումների համար նախատեսված միջավայրը»,-ասել է Միլսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը