Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով վերջերս է բանտից ազատվել, մտադիր է իշխանության գալ (տեսանյութ)
«ՌԵԱԼ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը հինգուկես տարվա ազատազրկումից հետո բանտից դուրս գալուց հետո Բաքվում մամուլի ասուլիս է հրավիրել:
Իլգար Մամեդովը դատապարտվել էր 2013թ-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ մեղադրական դատավճիռը թերի է, և պահանջել է ազատ արձակել նրան: Արդյունքում Մամեդովը վաղաժամ-պայմանական կարգով ազատ է արձակվել օգոստոսի սկզբին: Ոմանք դա կապում էին Անգելա Մերկելի Բաքու կատարելիք այցի հետ:
Ազատ արձակվելուց անմիջապես հետո Իլգար Մամեդովը խոստացել էր մամուլի ասուլիս հրավիրել, սակայն դրա կազմակերպման հետ խնդիրներ էին առաջացել: Ոչ ոք՝ ներառյալ պաշտոնական մամուլի կենտրոնը, չէր համաձայնել տարածք տրամադրել, արդյունքում՝ մամուլի ասուլիսն անցկացվել էր «ՌԵԱԼ»-ի գրասենյակի փոքր մի սենյակում, որտեղ հազիվ էին տեղավորվում մասնակցել ցանկացողները: Հիմնականում դրանք անկախ լրագրողներ էին, որոնց սովորաբար թույլ չեն տալիս ներկա գտնվել կառավարական միջոցառումներին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Իլգար Մամեդովն այսպիսի հայտարարություններ է արել.
19 դատավորները, որոնք մասնակցում էին իր գործով դատավճիռ կայացնելուն, հանցագործություն են կատարել, և նա հասնելու է այդ դատավորների համար արդար պատժի:
Առաջին երեք տարիներին իրեն մշտական հոգեբանական ճնշման են ենթարկել և մի կալանավայրից մյուսը տեղափոխել:
«ՌԵԱԼ» կուսակցությունն իշխանության է գալու, հնարավոր է, անգամ արտահերթ ընտրությունների արդյունքում:
Ադրբեջանը եվրոպական արժեքները Ռուսաստանից է որդեգրել, և «ՌԵԱԼ»-ը պատրաստ է համագործակցելու այդ երկրի առաջադեմ ներկայացուցիչների հետ:
Ղարաբաղը հնարավոր է վերադարձնել, եթե Ադրբեջանը գրավիչ դառնա Ղարաբաղի հայերի համար:
Ադրբեջանցիները չպետք է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործիքը դառնան, քանի որ այդ դեպքում առավելագույնն, ինչ հնարավոր կլինի ստանալ, ևս մեկ «ապրիլյան» պատերազմն է և մի քանի գրավված բարձունք:
Իլգար Մամեդովը վերլուծել է նաև Ադրբեջանի վերջին հինգ տարվա տնտեսական ցուցանիշները՝ ներկայիս կառավարության ոչ կոմպետենտությունը ցուցադրելու համար։
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով վերջերս է բանտից ազատվել, մտադիր է իշխանության գալ (տեսանյութ)
«ՌԵԱԼ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը հինգուկես տարվա ազատազրկումից հետո բանտից դուրս գալուց հետո Բաքվում մամուլի ասուլիս է հրավիրել:
Իլգար Մամեդովը դատապարտվել էր 2013թ-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ մեղադրական դատավճիռը թերի է, և պահանջել է ազատ արձակել նրան: Արդյունքում Մամեդովը վաղաժամ-պայմանական կարգով ազատ է արձակվել օգոստոսի սկզբին: Ոմանք դա կապում էին Անգելա Մերկելի Բաքու կատարելիք այցի հետ:
Ազատ արձակվելուց անմիջապես հետո Իլգար Մամեդովը խոստացել էր մամուլի ասուլիս հրավիրել, սակայն դրա կազմակերպման հետ խնդիրներ էին առաջացել: Ոչ ոք՝ ներառյալ պաշտոնական մամուլի կենտրոնը, չէր համաձայնել տարածք տրամադրել, արդյունքում՝ մամուլի ասուլիսն անցկացվել էր «ՌԵԱԼ»-ի գրասենյակի փոքր մի սենյակում, որտեղ հազիվ էին տեղավորվում մասնակցել ցանկացողները: Հիմնականում դրանք անկախ լրագրողներ էին, որոնց սովորաբար թույլ չեն տալիս ներկա գտնվել կառավարական միջոցառումներին:
Մամուլի ասուլիսի ժամանակ Իլգար Մամեդովն այսպիսի հայտարարություններ է արել.
Իլգար Մամեդովը վերլուծել է նաև Ադրբեջանի վերջին հինգ տարվա տնտեսական ցուցանիշները՝ ներկայիս կառավարության ոչ կոմպետենտությունը ցուցադրելու համար։
Աղբյուրը՝ jam-news.net