Աշխարհ

05.09.2018 20:55


Վրաց-թուրքական սահմանին շինհրապարակից բանվորը ընկել է մոր և երեխայի վրա

Վրաց-թուրքական սահմանին շինհրապարակից բանվորը ընկել է մոր և երեխայի վրա

Վրաց-թուրքական սահմանի Սարփիի անցակետում շինհրապարակից բանվորը ընկել է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ և երեխայի վրա: Միջադեպի հետևանքով երեք մարդ է տուժել, որոնցից մեկն անչափահաս է:

Տուժածները տեղափոխվել են Բաթումիի տարբեր հիվանդանոցներ: Թուրքիայի երկու քաղաքացիները կոտրվածք ունեն, իսկ վրացի բանվորը՝ բազմաթիվ վնասվածքներ:

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը