Լրահոս

02.03.2010 11:58


Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Մարտի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52013115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 965 մլն 500 հազ. դրամ, որից մրցակցային' 965 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 198 921 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 9.4958 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 9.5900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը