Լրահոս

07.09.2018 08:58


Երևանում 83-ամյա տատիկը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 83-ամյա տատիկը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոցի 51 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ ներսում քաղաքացի կա:

Փրկարարները նշված շենքի 37-րդ բնակարնում հայտնաբերել են 83-ամյա Սեդա Վախտանովային, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Վիրավորին բնակարանից շտապօգնության ավտոմեքենայի մոտ են մոտեցրել հրշեջ-փրկարարները, մինչ այդ տեղում նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները, իսկ մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են բնակարանում առաջացած կրակ, որտեղ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված փոշեկուլ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը